ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

The Sun. Մեսսիի հայրը հանդիպել է Աբրամովիչի հետ

5

Լեո Մեսսին երջանիկ է Բարսելոնայում և նրա ծրագրերի մեջ չի մտնում հեռանալը, սակայն տարբեր ակումբներ շարունակում են հուսահատ փորձերը:

Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, որպես աղբյուր հղում անելով անգլիական The Sun - ին, Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, մոտ 10 օր առաջ հանդիպել է Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ:

Աղբյուրի հաղորդմամբ, հանդիպումը եղել է հույժ գաղտնի և կայացել է Աբրամովիչի անձնական զբոսանավի վրա՝ ծովի մեջ: Չելսիի սեփականատերը փորձել է օգտագործել այն փաստը, որ Մեսսին և նրա հայրն Իսպանիայում լուրջ խնդիրներ ունեն դատական իշխանությունների հետ:

Այդուհանդերձ հայտնի է, որ այս պահին Բարսելոնայի և Մեսսիի ներկայացուցիչները քննարկում են ֆուտբոլիստի նոր պայմանագրի հարցը, որը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը: Լեոն կատալոնական ակումբը լքելու ոչ մի մտադրություն չունի:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 23 2 77
2 Ատլ. Մադրիդ 33 20 5 68
3 Ռեալ Մադրիդ 32 19 9 61
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին