ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Վերմալենը մոտ է Ռոմա տեղափոխվելուն

5

Թոմաս Վերմալենն արդեն 1 ոտքով Ռոմայում է: Իտալական լրատվամիջոցների հավաստմամբ, բոլոր կողմերն արդեն եկել են համաձայնության:

Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի մտերմությունը Ռոմայի մարզական տնօրեն Վալտեր Սաբատինիի հետ առանցքային դեր է խաղացել: Աստուրիացի մասնագետը խորհուրդ է տվել Սաբատինիին ձեռք բերել բելգիացուն, ով Ումտիտիի տրանսֆերից հետո ավելորդ է դարձել կատալոնական թիմում:

Ինչ վերաբերում է հռոմեական ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվելիք պայմանագրին, բանակցությունները Սաբատինիի և Վերմալենի միջև հաջող են անցել և կողմերը համաձայնության են եկել տարեկան 3,5 մլն եվրո աշխատավարձի շուրջ: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2019 թվականը:

Բարսելոնան Վերմալենի վաճառքից կստանա շուրջ 10 մլն եվրո: Ակնկալվում է, որ պաշտոնական հայտարարությունը կլինի մինչև այս շաբաթվա վերջ:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 23 2 77
2 Ատլ. Մադրիդ 33 20 5 68
3 Ռեալ Մադրիդ 32 19 9 61
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին