ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Լա Լիգայի նոր ավանումը, գնդակն ու խաղացանկը

5

Շուտով թիմերը կսկսեն մինչմրցաշրջանային հատվածը, սակայն շատերն արդեն անհամբերությամբ սպասում են 2016/17 մրցաշրջանի մեկնարկին:

Իսպանիայի գալիք առաջնության հետ կապված մի քանի տեղեկություններ կան: Նախ փոխվել է առաջնության անվանումը, քանի որ ավարտվել է Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) համագործակցության ժամկետը BBVA բանկի հետ: Այսուհետ առաջնությունը կոչվելու է ոչ թե "Liga BBVA" այլ պարզապես "La Liga": 2 - րդ դիվիզիոնն էլ ստացել է "La Liga 2" անվանումը "Liga Adelante" - ի փոխարեն: Այս մասին հաղորդում է LFP - ի պաշտոնական կայքը:

Այսօր ներկայացվել է նաև այն գնդակը, որով թիմերը խաղալու են Լա Լիգայի 2016/17 մրցաշրջանում: Nike - ը կրկին աչքի է ընկել գույների բազմազանությամբ: Ի դեպ, հայտարարվել է նաև այն մասին, որ LFP - ն և Nike - ն կշարունակեն իրենց համագործակցությունն առնվազն մինչև 2019 թվականը:

Եվ վերջապես անդրադառնանք շատերին հուզող հարցին՝ Լա Լիգայի խաղացանկին: Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) հաղորդմամբ, հուլիսի 15 - ին՝ իսպանական ֆուտբոլի Գլխավոր ասսամբլեայի շրջանակներում, կորոշվի Լա Լիգայի 2016/17 մրցաշրջանի խաղացանկը: Առայժմ միայն հայտնի է, որ առաջնության մեկնարկը նախատեսված է օգոստոսի 21 - ին:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 23 2 77
2 Ատլ. Մադրիդ 33 20 5 68
3 Ռեալ Մադրիդ 32 19 9 61
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին