Sport - ի տվյալներով, ՊՍԺ - ն երկուշաբթի կամ երեքշաբթի օրը կվճարի Նեյմարի հրաժարագինը Բարսելոնային: Ֆրանսիական ակումբը ցանկանում է, որ չորեքշաբթի գործարքն արդեն կայացած լինի:
Հաղորդվում է, որ Նեյմարը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Բացի այդ, նրա հայրը ՊՍԺ - ի կողմից կստանա մոտ 50 մլն եվրո պարգևավճար:
Ինչ վերաբերում է ֆինանսական fair play - ին, ՊՍԺ - ն փաստացի այն չի խախտի: Նեյմարի հրաժարագինը վճարելու է հենց Նեյմարը, իսկ նրան այդ գումարը տրամադրելու է Qatar Sports Investments - ը (QSI): Ի՞նչ պատճառաբանությամբ: Մունդիալ 2022 - ի գովազդի:
QSI - ն այն նույն կազմակերպությունն է, որի հետ 2010 թվականին Բարսելոնան պայմանագիր կնքեց, ինչից հետո 7 տարի ակումբի մարզահագուստի վրա "Qatar Foundation" և "Qatar Airways" գրություններն էին:
Նեյմարի տրանսֆերը ոչ միայն ագահության ու փողի մոլուցքի ջախջախիչ հաղթանակն է, ոչ միայն Ռոսելի, Բարտոմեուի և ներկայիս ղեկավարության ջախջախիչ պարտությունն է, դա առաջին հերթին QSI - ի և ՊՍԺ - ի վրեժն է համագործակցությունը դադարեցնելու և Վերատիի տրանսֆերը գնելու փորձերի համար: