Բարսելոնայի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, ով այժմ թիմի հետ գտնվում է ԱՄՆ - ում, հարցազրույց է տվել Associated Press - ին (AP), հաղորդում է իսպանական Sport - ը:
Բնական է, որ հարցազրույցի հիմնական թեման եղել է Նեյմարի շուրջ բարձրացած աղմուկը: Բարտոմեուն շատ հստակ է արտահայտվել է այդ հարցում. "Նա չի վաճառվում.... Նա պայմանագիր ունի առաջիկա 4 տարիների համար և մենք հույսեր ենք կապում նրա հետ: Նա մեր թիմի մի մասն է: Նա մեր հարձակման եռյակի մի մասն է":
Ինչ վերաբերում է նրան, որ ՊՍԺ - ն կարող է վճարել Նեյմարի հրաժարագինը, նա գրեթե բացառել է դրա հավանականությունը. "Առանց ֆինանսական fair play - ի կանոնները խախտելու, անհնար է վճարել Նեյմարի հրաժարագինը: Եթե որևէ մեկը չի ցանկանում հետևել այդ կանոններին, այդ դեպքում գուցե հնարավոր է":
Հիշեցնենք, որ UEFA - ի կողմից հաստատված ֆինանսական fair play - ի կանոնները խախտելու դեպքում տվյալ ակումբի նկատմամբ կարող են կիրառվել տարբեր պատժամիջոցներ, ընդհուպ մինչև նախկինում նվաճած տիտղոսներից զրկում, UEFA - ի հովանու ներքո անցկացվող մրցաշարից հեռացում կամ տրանսֆերային արգելքի սահմանում: