ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

La Nación. Լեոն հավաքական կվերադառնա նոյեմբերին

5

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo - ն, որպես աղբյուր նշելով արգենտինական La Nación - ը, Մեսսին մի փոքր հանգստից հետո կվերադառնա հավաքական:

Այն բանից հետո, ինչ Լեո Մեսսին հայտարարեց հավաքականում իր մրցելույթներն ավարտելու մասին, ամբողջ Արգենտինան խնդրում է նրան փոխել որոշումը: Արգենտինայի նախագահը, Մարադոնան, Կեմպեսը, Մունդիալ 1986 - ի ալբիսելեստեի չեմպիոնական ողջ կազմը, երկրպագուները.... բոլորը խնդրում են Մեսսիին վերադառնալ հավաքական:

Երեկ Արգենտինայում նույնիսկ ցույց է եղել այդ առիթով: Շուրջ 100 հազար երկրպագուներ, չնայած անձրևին, մասնակցել են ցույցին և խնդրել Մեսսիին չլքել ալբիսելեստեն: Խնդրանքները կարծես տեղ են հասել, քանի որ La Nación - ի հավաստմամբ Լեոյի ընկերներից մեկը, ում անունը չի հրապարակվում, ասել է. "Նա կվերադառնա նոյեմբերին և Ռուսաստանում անցկացվելիք 2018 թվականի աշխարհի առաջնությունը կլինի նրա նպատակը":

Եթե այս լուրը հաստատվի, ապա Մեսսին բաց կթողնի սեպտեմբերին կայանալիք Մունդիալ 2018 - ի ընտրական 2 հանդիպումներն Ուրուգվայի և Վենեսուելայի հավաքականների դեմ, ինչից հետո կվերադառնա ալբիսելեստե:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 23 2 77
2 Ատլ. Մադրիդ 33 20 5 68
3 Ռեալ Մադրիդ 32 19 9 61
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին