Այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Բարսելոնան իր 3 տրանսֆերային թիրախներից ոչ մեկին չի կարողանա հեշտությամբ ձեռք բերել, եթե առհասարակ կարողանա ձեռք բերել:
"Ուսման Դեմբելեն մնում է Դորտմունդի Բորուսիայում.... Նա երկարաժամկետ պայմանագիր ունի ակումբի հետ և մենք մեծ հույսեր ենք կապում նրա հետ: Բանակցություններ չկան: Ուսմանը հաջորդ մրցաշրջանում նույնպես կխաղա Դորտմունդում", - գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկի խոսքերն է մեջբերում Sport - ը:
Միաժամանակ Ցորկը սպառնացել է Բարսելոնային. "Եթե Բարսելոնան շարունակի բանակցել ֆուտբոլիստի հետ, ապա մենք այդ մասին բողոք կներկայացնենք FIFA - ին": Նշենք, որ համաձայն FIFA - ի կանոնադրության, ֆուտբոլիստի հետ բանակցել կարելի է միայն ֆուտբոլիստի ակումբի թույլտվությամբ կամ այն դեպքում, եթե նրա պայմանագրի ավարտին 6 ամսից քիչ ժամանակ է մնացել: