Fox Sports Radio - ի եթերում սենսացիոն բացահայտում է կատարել լրագրող Բենջամին Բակը, հաղորդում է իսպանական Sport - ը:
27 - ամյա կիսապաշտպան Լուկաս Լիմայի պայմանագիրը Սանտոսի հետ ավարտվում է 2018 թվականի ձմռանը, հետևաբար նա իրավունք հուլիսի 1 - ից բանակցել այլ ակումբների հետ և պայմանագիր կնքել:
Լրագրող Բենջամին Բակի հավաստմամբ Բարսելոնան արդեն համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ և նա հուլիսին կստորագրի պայմանագիրը, իսկ թիմին կմիանա առանց փոխհատուցման, հունվարին՝ պայմանագրի ավարտից հետո:
Ըստ վերոնշյալ աղբյուրի, Լիմային Բարսելոնայի ղեկավարությանը խորհուրդ է տվել Նեյմարի հայրը, ով նաև հանդիսանում է Սանտոսի առաջատարի գործակալը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ - ն, Բավարիան ու Մադրիդի Ռեալը: