Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, գալիք շաբաթը վճռորոշ կլինի Թոմաս Վերմալենի համար:
Ալվեսից, Բարտրայից և Սանդրոյից հետո Բարսելոնան կլքի Վերմալենը: Այն բանից հետո, ինչ հաստատվեց Սամուել Ումտիտիի տրանսֆերը, բելգիացին ավելորդ դարձավ կատալոնական ակումբում: Նա 5 - րդ կենտրոնական պաշտպանն է Պիկեից, Մասկերանոյից, Մաթյոյից և Ումտիտիից հետո, հետևաբար նրա մնալն անիմաստ է:
Այս պահին Վերմալենի տրանսֆերը գնելու ամենահավանական թեկնածուներն են Ռոման և Միլանի Ինտերը: Բարսելոնան ցանկանում է մոտ 10 մլն եվրո ստանալ Թոմասի վաճառքից, մինչդեռ իտալական այդ ակումբներն առավելագույնը 8 մլն եվրո են պատրաստ վճարել: Ամեն դեպքում, 2 մլն եվրոն այնքան էլ մեծ տարբերություն չէ և Բարսան ակնկալում է բելգիացու հարցը վերջնականապես լուծել գալիք շաբաթվա ընթացքում: