ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

A Bola. Մաթյոն բուժզննում է անցնում Սպորտինգում

5

Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, որպես աղբյուր նշելով պորտուգալական A Bola - ն, Ժերեմի Մաթյոն բուժզննում է անցնում Սպորտինգում:

Մաթյոն գտնվում է Լիսաբոնում, որտեղ բուժզննում է անցնում տեղի Սպորտինգի հետ պայմանագիր կնքելու համար: Պորտուգալական ակումբը մտադիր է հնարավորինս շուտ պայմանագիր կնքել, որպեսզի ֆրանսիացին կարողանա մասնակցել թիմի մինչմրցաշրջանային խաղերին:

Sport - ի հավաստմամբ, Մաթյոն, ում տրանսֆերը Բարսելոնան Վալենսիայից գնել էր 20 մլն եվրոյով, Սպորտինգ կտեղափոխվի առանց որևէ փոխհատուցման: Այս կերպ կատալոնական ակումբը փորձում է հնարավորինս արագ ազատվել Ժերեմիին վճարվող աշխատավարձից, որը բավական բարձր է պահեստային ֆուտբոլիստի համար:

Մաթյոյի փոխարեն Էրնեստո Վալվերդեի տրամադրության տակ կլինի Մարլոնը: Եթե Բարսա Բ - ին հաջողվի բարձրանալ իսպանական 2 - րդ դիվիզիոն, ապա բրազիլիացին ամենայն հավանականությամբ կմնա 2 - րդ թիմում, որպեսզի համատեղի իր ելույթներն առաջին և 2 - րդ թիմերում, հակառակ դեպքում Մարլոնը կդառնա առաջին թիմի լիարժեք ֆուտբոլիստ:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին