Պալմեյրասի գլխավոր մարզիչ Ալեքսի Ստիվալը, ում հայրենիքում անվանում են Կուկա, խորհուրդ է տալիս Ժեզուսին չտեղափոխվել Բարսելոնա:
"Ես հույս ունեմ, որ նա ևս 1 - 2 տարի կմնա մեր թիմում, որպեսզի շարունակի աճել: Եթե նա հիմա գնա Բարսելոնա, որտե՞ղ է խաղալու: Նա իր ամբողջ ժամանակն անցկացնելու է պահեստայինների նստարանին", - Կուկայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo - ն:
Հիշեցնենք, որ Բարսելոնան 19 մլն եվրո էր առաջարկել Գաբրիել Ժեզուսի տրանսֆերի դիմաց և ևս 5 մլն՝ բոնուսների տեսքով, սակայն մերժվել էր: Կատալոնական ակումբը նոր առաջարկ է պատրաստում: