ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Բարսան նոր առաջարկ կանի Ժեզուսի համար

5

Ինչպես տեղեկացնում է Sport - ը, Բարսելոնան նոր առաջարկ է պատրաստում Գաբրիել Ժեզուսի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով:

Գալիք շաբաթ Բարսելոնայի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, մարզական ինստիտուցիոնալ տնօրեն Ալբերտ Սոլերը, մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը և ֆուտբոլային տնօրեն Ռաուլ Սանլյեհին կհանդիպեն, որպեսզի որոշեն այս տրանսֆերային պատուհանում ակումբի առաջնահերթ նպատակները և մարտավարությունը: Հեռախոսակապի միջոցով նրանց հետ այդ հանդիպման ժամանակ կապ կհաստատի նաև Լուիս Էնրիկեն:

Չնայած հանդիպումը դեռ չի կայացել, Sport - ը վստահեցնում է, որ կատալոնական ակումբի առաջնահերթ նպատակներից մեկն է լինելու Գաբրիել Ժեզուսը, ում համար Բարսան արդեն 1 անգամ առաջարկ էր կատարել և մերժվել: Ֆուտբոլիստի հրաժարագինն ընդամենը 24 մլն եվրո է, սակայն օրերս Մադրիդի Ռեալը 35 մլն եվրո էր առաջարկել Ժեզուսի տրանսֆերի դիմաց և անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ: Այդուհանդերձ Գաբրիելը մերժել էր մադրիդցիներին, քանի որ ցանկանում է խաղալ Բարսելոնայում:

Եթե իր այս դիրքորոշումը Պալմեյրասի առաջատարը չփոխի, ապա կարելի է համոզված լինել, որ ի վերջո կհայտնվի Բարսելոնայում: Կատալոնացիներն առայժմ փորձում են նրան ձեռք բերել 24 մլն եվրոյից պակաս գումարով, սակայն կվճարեն հրաժարագինը, եթե բանակցությունները բարդանան: Այստեղ կարևոր է հիշել, որ Ժեզուսի տրանսֆերային իրավունքները պատկանում են 3 տարբեր կողմերի, որոնցից մեկը հենց ֆուտբոլիստն է, ինչը նշանակում է, որ հնարավոր կլինի Գաբրիելի հետ պայմանավորվածության գալու շնորհիվ նվազեցնել նրա տրանսֆերային արժեքը:

Այս պահին Բարսելոնան կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալ Քրիստիանո Սիմոսի և Պալմեյրասի հետ, որոնց պատկանում են Ժեզուսի տրանսֆերային իրավունքների մեծ մասը՝ 32,5% - ը և 30% - ը համապատասխանաբար: Ակումբը մտադիր է հենց նրանց հետ շարունակել բանակցությունները, որոնք վարելու է առանց շտապողականության, քանի որ ամեն դեպքում Գաբրիելը չի կարողանա մասնակցել թիմի մինչմրցաշրջանային հատվածին, որովհետև Նեյմարի և Ռաֆինյայի հետ Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցելու է Ռիոյի Օլիմպիական խաղերին:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին