Ինչպես տեղեկացնում է իսպանական Sport - ը, Բարսելոնան չորեքշաբթի օրը պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել Դենիս Սուարեզին:
Չորեքշաբթի օրը Դենիս Սուարեզը բուժզննում կանցնի և պայմանագիր կստորագրի Բարսելոնայի հետ, ինչից հետո նրան պաշտոնապես կներկայացնեն որպես կատալոնական թիմի 2016/17 մրցաշրջանի առաջին ձեռքբերում և կկայանա ֆուտբոլիստի առաջին մամլո ասուլիսը հարազատ թիմում:
Հիշեցնենք, որ Բարսելոնան Սուարեզի դիմաց Վիլյառեալին կվճարի պայմանագրում նշված 3 մլն 250 հազար եվրոն: Կատալոնական ակումբի հետ պայմանագիր կնքելուց հետո Դենիսի հրաժարագինը կկազմի 50 մլն եվրո: Հատկանշական է, որ Բարսա վերադառնալու համար ֆուտբոլիստը հրաժարվել է անգլիական և իտալական գրանդ ակումբների անհամեմատ ավելի լավ առաջարկներից: