ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Էնրիկե. Պետք է հաղթել մնացած բոլոր հանդիպումներում

5

Լա Լիգայի 35 - րդ տուրում կայանալու է Կատալոնիայի դերբին, որից առաջ մամլո ասուլիսի է ներկայացել Լուիս Էնրիկեն: Ներկայացնում ենք առավել հետաքրքիր հատվածները:

"Այն փաստը, որ այս խաղը դերբի է, արդեն յուրահատուկ է դարձնում հանդիպումը: Մրցաշարային աղյուսակը նշանակություն չունի, մաքսիմալ բարդ և ինտենսիվ խաղ է լինելու":

"Ալ - Տանիի խոսքերը մեկնաբանելու ոչ մի ցանկություն չունեմ: Առաջիկա հանդիպման հետ առնչություն չունեցող հարցերի շուրջ խոսելն օգուտ չի բերի":

"Նեյմարը շատ լավ վիճակում է և պատրաստ է խաղալ վաղը":

"Ինիեստան որոշակի խնդիրներ ունի, վաղը կտեսնենք, թե արդյոք նա պատրաստ է խաղալ":

"Գոմե՞շը: Միշտ փորձում եմ գոտեպնդել և օգնել խաղացողին հաղթահարել դժվարությունները: Բոլորն էլ հայտնվում են տարբեր իրավիճակներում, մանավանդ ակումբում անցկացրած առաջին տարում: Որքան քիչ հրապարակայնորեն քննարկեն խաղացողին, այդքան լավ":

"Այս պահին բոլոր խաղերն էլ առանցքային են: Պետք է հաղթել մնացած բոլոր հանդիպումներում":

"Նեյմարը սեփական էմոցիաները կառավարելու մասնագետ է, նա շատ հարվածներ է ստանում ոտքերին: Նա հազվադեպ է հեռացվում, քանի որ շատ լավ է ղեկավարում իր հույզերը: Վաղը բարդ խաղ է, որում էմոցիաները վերահսկելը կլինի առանցքային և անհրաժեշտ":

"Ինձ չեն անհանգստացնում Սուարեզի ցուցանիշները, պետք չէ նայել միայն գոլերին: Նա կարող է որոշ խաղերում ավելի կամ պակաս դիպուկ լինել, այդտեղ անհանգստանալու ոչինչ չեմ տեսնում":

"Փորձում ենք օգտագործել հեռահար հարվածները: Տուգանային հրապարակի ներսում գոլ խփելու հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ ավելի մոտ ես դարպասին: Մեր դեմ խաղացող "փակ" թիմերին "բացելու" շատ եղանակներ կան: Շատ բան կախված է կոնկրետ ֆուտբոլիստի կարողություններից":

"Ալեյշը շատ լավ է իրեն զգում, սպասվածից ավելի լավ է: Նա ահռելի քայլերով է շարունակում իր ապաքինումը: Ամեն ինչ կախված է նրա ապաքինման արագությունից: Նա ծանր վնասվածք էր ստացել և այս պահին ակնհայտ է միայն մեկ բան՝ նա կվերադառնա":

"Բոլոր արտագնա խաղերն էլ բարդ են: Կփորձենք մեր ունակությունների շնորհիվ հաղթել: Մրցակիցը շատ լավ գիտի մեզ և ունի լրացուցիչ մոտիվացիա՝ մեր դեմ խաղալիս":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին