Ընթացիկ մրցաշրջանում, եթե չհաշվենք Կոպա Դել Ռեյի եզրափակիչը, Բարսելոնային 1 կարևոր հանդիպում է մնացել՝ Էլ Կլասիկոն: Լուիս Էնրիկեն այդ սկզբունքային խաղից առաջ ներկայացել է մամլո ասուլիսի:
"Մեր նպատակն է հավատարիմ մնալ մեր խաղաոճին և լինել շատ արդյունավետ, որպեսզի կարողանանք չեզոքացնել մրցակցի առավելությունները, որոնք շատ են":
"Ինձ համար շատ տրամաբանական է, որ ակումբը փորձում է պաշտպանել իր շահերը, մենք պատրաստ ենք խաղալ ինչպես Նեյմարի հետ, այդպես էլ՝ առանց նրա":
"Բարսելոնայի համար Բեռնաբեուն լավագույն մարզադաշտն է հաղթանակի հասնելու համար: Կարող ենք հավասարվել նրանց միավորներով":
"Ինչպե՞ս Բեռնաբեուն կդիմավորի Պիկեին: Նախընտրում եմ չխոսել այդ մասին":
"Իմ խաղացողները պատրաստ են ամեն ինչի":
"Այս Կլասիկոն կա՛մ վճռելու է Լա Լիգայի հաղթողին, կա՛մ մեզ նոր հնարավորություն է տալու: Մեզ կարող է բավարարել միայն հաղթանակը, բայց նույնիսկ այդ դեպքում, հավշի առնելով, թե որքան է մնացել մրցաշրջանի ավարտին, դա էլ կարող է բավարար չլինել":
"Կարծում եմ լավ է, որ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո մեր մրցակիցը հենց Մադրիդի Ռեալն է: Շատ մոտիվացված ենք":
"Նախընտրում եմ չխոսել Նեյմարի որակազրկման արդարացիության վերաբերյալ, ակումբն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի նա խաղա":
"Խաղը 2 - րդ հարկում նրանց ուժեղ կողմերից մեկն է, պետք է փորձենք թույլ չտալ նրանց օգտագործել գլխով խաղը":
"Մեսսի՞ն: Ես կարծում եմ, որ սա լավագույն պահն է, որպեսզի ամբողջ Բարսելոնան ցույց տա իր լավագույն որակները: Պետք չէ կենտրոնանալ ո՛չ Մեսսիի, ո՛չ ուրիշ մեկի վրա: Եթե թիմը լինի իր լավագույն վիճակում, ապա, իհարկե, անհատներն էլ կփայլեն":