Լիոնի Օլիմպիկը պաշտոնապես հաստատել է, որ պայմանավորվածության է հասել Բարսելոնայի հետ Ումտիտիի տրանսֆերի հարցում:
Սամուել Ումտիտին տեղափոխվում է Բարսելոնա: Կատալոնական ակումբը 25 մլն եվրո կվճարի Լիոնի Օլիմպիկին ֆրանսիացի կենտրոնական պաշտպանի դիմաց: Մինչև հուլիսի 15 - ը Ումտիտին բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի Բարսելոնայի հետ: Այս մասին ասվում է ֆրանսիական ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
Լուրը հաստատել է նաև Բարսելոնայի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն. "Բարսելոնան համաձայնության է եկել Լիոնի Օլիմպիկի հետ Սամուել Ումտիտիի տրանսֆերը 25 մլն եվրոյի դիմաց գնելու հարցում: Բոնուսներ չեն լինելու: Մնում է բանակցել խաղացողի հետ, ով այժմ գտնվում է Ֆրանսիայի հավաքականում: Երբ նա ավարտի ելույթները Եվրոպայի առաջնությունում, բուժզննում կանցնի: Քանի որ Լիոնի Օլիմպիկն արդեն պաշտոնապես հաստատել է, մենք նույնպես հաստատում ենք, որ դա ճիշտ է":