ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

QSI - ի հետ պայմանագիրն ավարտվում է այսօր

5

Այսօր ավարտվում է Բարսելոնայի և Qatar Sports Investments - ի (QSI) միջև 2010 թվականին կնքված պայմանագրի ժամկետը:

Qatar Airways - ը վաղվանից կդադարի հանդիսանալ Բարսելոնայի հովանավորը: Քաթարյան ավիաուղիների հետ կատալոնական ակումբը համագործակցեց 3 տարի` սկսած 2013/14 մրցաշրջանից:

Այդ 3 տարիների ընթացքում Բարսելոնան Qatar Airways - ից ստացել է 101 մլն եվրո, որից 30,5 - ը` 2013/14 մրցաշրջանում, 32 - ը` 2014/15 մրցաշրջանում, 33,5 - ը` 2015/16 մրցաշրջանում, ինչպես նաև 5 մլն եվրո` Չեմպիոնների լիգան հաղթելու համար:

Այս պահին ակումբը հովանավորչական նոր պայմանագրի շուրջ բանակցում է ամերիկյան և ասիական 2 ընկերությունների հետ, որոնց անունները չի նշվում: Բարսան նախատեսում է նոր հովանավորչական պայմանագրի շնորհիվ տարեկան 60 - ից 65 մլն եվրո ստանալ:

Չի բացառվում, որ այսօր` ֆինանսական տարվա ամփոփման ժամանակ, ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կհրապարակի նոր հովանավորի անունը կամ գոնե որոշ մանրամասներ կհայտնի:

Աղբյուր` mundodeportivo.com

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին