ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ռոբերտ Ֆերնանդես. Մենք զրկվել ենք Ալեյշից, բայց ոչ ոքի չենք գնելու

5

Բարսելոնայի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսն այսօր վերջնականապես հաստատել է, որ մինչև ամառ կատալոնական ակումբը նոր ձեռքբերում չի ունենա:

Ալեյշ Վիդալի ծանր վնասվածքից հետո, համաձայն Լա Լիգայի կանոնակարգի, Բարսելոնան կարող էր թիմ հրավիրել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստի կամ խաղացող գնել Իսպանիայի առաջնությունում հանդես եկող թիմերից:

"Մենք ոչ մի տրանսֆեր չենք կատարի, զրկվել ենք Ալեյշից, բայց ոչ ոքի չենք գնելու", - հայտարարել է Ռոբերտ Ֆերնանդեսը, հաղորդում է իսպանական Sport - ը:

Նա խոսել է խաղի մասին. "Հետաքրքիր և բաց հանդիպում էր: Դեպորը հոյակապ խաղաց և ես շնորհավորում եմ նրանց, բայց մենք նույնպես լավ խաղացինք, միակ տարբերությունն այն է, որ չունեինք նույն տրամադրվածությունը, ինչ մյուս խաղերում":

"Չեմ ցանկանում արդարացումներ փնտրել: Նման արդյունքը պետք է առանձնահատուկ վերլուծել: Մենք լավ խաղացինք, բայց պետք է նաև ընդունել մրցակցի արժանիքները: Կար մի պահ, երբ 2 թիմերն էլ կարող էին հաղթել, մենք գնացինք հաղթանակի հետևից, իսկ դա միշտ էլ վտանգավոր է, բայց մենք պետք է անեինք դա", եզրափակել է Ֆերնանդեսը:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին