Ինչպես հաղորդում է իսպանական Mundo Deportivo - ն, որպես աղբյուր հղում անելով արգենտինական Clarín - ին, Մեսսին պատասխանել է հիվանդ երեխայի նամակին:
Նիկոլաս Մարասկոն մանկական ուղեղային կաթված (մանկական պարալիչ) ունեցող երեխա է, ում կուռքը Լեո Մեսսին է: Երեխային վերջերս իր մոր հետ Բարսելոնա կատարած այցի ընթացքում տիկնիկ են գնել, որին Նիկոլասն անվանել է "Լիո": Երեխան մոր օգնությամբ նամակ է գրել Բարսելոնայի աստղին, որտեղ նշել է, որ "Լիոն խիզախ է, ինչպես դու, այդ պատճառով ես նրան շատ եմ սիրում":
Մեսսին անտարբեր չի անցել այդ նամակի կողքով ու տեսաուղերձով է պատասխանել երեխային: Լեոն ասել է. "Բարև, Նիկո, ցանկանում եմ քեզ ասել, որ կարդացել եմ նամակդ և ցանկանում եմ ողջունել քեզ: Կցանկանայի մի օր անձամբ ճանաչել քեզ և քո "Լիո" տիկնիկին: Մեծ համբույր եմ ուղարկում քեզ: Իհարկե, մենք 3 - ով կտեսնվենք ու կճանաչենք միմյանց":