UEFA - ն հրապարակել է այն մրցավարի անունը, ով սպասարկելու է փետրվարի 14 - ին կայանալիք ՊՍԺ - Բարսելոնա հանդիպումը, հաղորդում է իսպանական Mundo Deportivo - ն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ - Բարսելոնա հանդիպումը կսպասարկի լեհ մրցավար Շիմոն Մարցինյակը, ում համար դա կլինի առաջին հանդիպումը կատալոնական ակումբի մասնակցությամբ:
Մարցինյակին, ով սպասարկել է նաև Եվրո 2016 - ի մի շարք հանդիպումներ, Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում վստահել են նաև Ատլետիկո Մադրիդ 1 - 0 Բավարիա ու Ռեալ Մադրիդ 2 - 2 Բորուսիա Դորտմունդ հանդիպումները: Վերջինում լեհ մրցավարը չէր նշանակել 11 մետրանոց այն բանից հետո, երբ խախտել էին կանոններն Օբամեյանգի նկատմամբ: