Բարսելոնան պատրաստվում է 2 - րդ անգամ պաշտոնական առաջարկով դիմել Լաս Պալմասին, հաղորդում է Mundo Deportivo - ն: Առաջին առաջարկը կանարյան ակումբը մերժել էր:
Բարսելոնան առաջին անգամ Մաուրիսիո Լեմոսի համար Լաս Պալմասին առաջարկել էր 4 մլն եվրո ֆիքսված գումար, ինչպես նաև 8 մլն եվրո բոնուսների տեսքով` կախված խաղացողի մրցելույթներից: Սակայն կանարյան ակումբն այդ առաջարկը որակել էր անբավարար:
Եվ ահա Բարսելոնան առաջիկա օրերին պատրաստվում է 2 - րդ փորձը կատարել: Այս անգամ կատալոնական ակումբը մտադիր է 12 - ից 14 մլն եվրո առաջարկել Լաս Պալմասին: Լեմոսի հրաժարագինը կազմում է 30 մլն եվրո, սակայն պարզ է, որ Բարսան նման գումար չի վճարի անփորձ խաղացողի համար: