Բարսելոնան վաղը հյուրընկալվում է Լա Լիգայի հետնապահ Օսասունային, սակայն Լուիս Էնրիկեն շատ զգույշ է եղել իր նախախաղյա ասուլիսում: Ներկայացնում ենք առավել հետաքրքիր հատվածները:
"Մենք այս խաղին պատրաստվում ենք նույնքան լուրջ, որքան մյուսներին: Ցանկացած արտագնա հանդիպում իրենից լրացուցիչ բարդություն է ներկայացնում, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է շատ արդյունավետ գործել: Առաջին րոպեից պետք է արդյունավետ գործենք և պահենք տեմպը":
"Թուրանը մեկնարկային կազմու՞մ: Վաղը կտեսնենք, շատ բան կախված է նաև այսօրվա մարզումից":
"Ռոբերտոն մեզ շատ հնարավորություններ է տալիս, նա ֆուտբոլիստ - ջոկեր է: Այս մրցաշրջանում նա կշարունակի հանդես գալ պաշտպանության աջ եզրում, այդպես որոշված է եղել դեռ մրցաշրջանից առաջ":
"Դասական, նոր.... Իմ ոճը Բարսայի ոճն է: Դա ինձ այդքան էլ չի հետաքրքրում: Ոչինչ ավելին: Այսքանը և վերջ":
"Նեյմարը հարված է ստացել ոտքին Էլ Կլասիկոյի ընթացքում: Նա վերականգնվում է: Հաջորդ խաղին նրա մասնակցության համար ոչ մի խնդիր չկա":
"Գոմեշին ավելի շատ տեսնում եմ որպես կիսապաշտպան: Նա կարող է խաղալ նաև հենակետայինի դիրքում: Նրա ունիվերսալությունը թիմի օգտին է":
"Օսասունան միավորների կարիք ունի, Բարսան՝ նույնպես: Մենք 6 միավորով հետ ենք առաջատարից: Սա մեզ համար շատ կարևոր հանդիպում է":
"Հանդիպման ժամն անսովոր է, բայց մենք հաճախ ենք այդ ժամերին մարզումներ անցկացնում: Մենք խաղում ենք այն ժամանակ, երբ մեզ ասում են: Անկեղծ ասած, ժամն ինձ համար նշանակություն չունի":
"Բորուսիայի դեմ խաղը դրական էր: Մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք: Դա պետք է որ օգնի թիմին: Հուսով եմ, որ այդ խաղը լավ շրջանի սկիզբն է: Պետք է բարելավենք մեր խաղը, մանավանդ՝ Լա Լիգայում":
"Կիսապաշտպանությունում ունեմ շատ բարձրակարգ խաղացողներ: Բոլորն էլ իրար հետ շատ լավ են համագործակցում, արագ են խաղում, ճնշում են գործադրում, խաղում են Բարսայի ոճով: Որպես Բարսայի մարզիչ, շատ հետաքրքիր ընտրության առաջ եմ":
"Առաջատարին ճնշելու միակ ձևը միավորներ վաստակելն է: Մրցաշրջանի ավարտին դեռ շատ ժամանակ կա....":