ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Բարսայի ներկայացուցիչ. Նեյմարը պետք է ընտրի

5

Բարսելոնայի և Նեյմարի միջև պայմանավորվածություն կա պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, սակայն շատ ակումբներ փորձում են խոչընդոտել դրան:

Նեյմարի պայմանագրի երկարաձգումն իրենից ընթադրում է նաև աշխատավարձի զգալի բարձրացում: Բարսայում այդ ցուցանիշով նա կզիջի միայն Մեսսիին: Սակայն կան ակումբներ, ինչպիսիք են ՊՍԺ - ն, Յունայթեդը կամ Մադրիդի Ռեալը, որոնք պատրաստ են էլ ավելի աստղաբաշխական գումարներ վճարել բրազիլիացուն:

Այդ փաստի առթիվ SPORT - ի հարցմանը Բարսելոնայի ներկայացուցիչը պատասխանել է. "Նեյմարը պետք է ընտրի: Նա կարող է խոշոր գումար աշխատել, որը Բարսան երբեք չի կարողանա նրան վճարել, կամ կարող է մի փոքր քիչ վաստակել, բայց լինել երջանիկ` ֆուտբոլ խաղալով": Հատկանշական է, որ ինքը` ֆուտբոլիստը, ցանկանում է մնալ, սակայն նրա հայրն ու գործակալները հակառակն են պնդում:

"Նեյմարը պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է մնալ հաղթանակող թիմում, որի առաջատարն է դառնալու ի վերջո", - ասել է Բարսայի ներկայացուցիչը, նկատի ունենալով այն, որ Նեյմարը Բարսելոնայում պետք է շարունակի Մեսսիի ուղին: Ակումբում վստահ են, որ բրազիլիացին կմնա, սակայն հաստատում են այն վարկածը, որի համաձայն, "եթե նա ավելի բարձր դասի առաջարկի ֆինանսական կողմը, ապա կա վտանգ, որ կհեռանա":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 23 2 77
2 Ատլ. Մադրիդ 33 20 5 68
3 Ռեալ Մադրիդ 32 19 9 61
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին