ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Բարսան համաձայնության է եկել Կրուզեյրոյի հետ

5

Բարսելոնան և Կրուզեյրոն համաձայնության են եկել Դուգլասի տեղափոխության հարցում, հաղորդում է Mundo Deportivo - ն:

Բրազիլիական ակումբը 2 մլն եվրոյի դիմաց կգնի Դուգլասի տրանսֆերային իրավունքների 60% - ը, ինչպես նաև կպարտավորվի վճարել ֆուտբոլիստի աշխատավարձը: Կրուզեյրոն 5 - ամյա պայմանագիր է առաջարկում բրազիլիացի պաշտպանին, ով դեռ պետք է տա իր համաձայնությունը, որպեսզի գործարքը կայանա:

Համաձայնությունը 2 ակումբների միջև ձեռք է բերվել այսօր: Պետք է հիշել, որ Բարսելոնայի ֆուտբոլային տնօրեն Ռաուլ Սանլյեհին այս օրերին գտնվում է Բրազիլիայում և հենց նա է բանակցել Կրուզեյրոյի հետ, չնայած, որ Սանլյեհիի հիմնական նպատակը Նեյմարի նոր պայմանագրի և Գաբրիել Ժեզուսի հնարավոր տրանսֆերի շուրջ բանակցություններն են:

Դուգլաս Պերեյրան Բարսելոնա էր տեղափոխվել Սան Պաուլոյից: Ակումբը նրա համար վճարեց 4 մլն եվրո, սակայն բրազիլիացին 2 մրցաշրջանում ընդամենը 8 հանդիպման մասնակցեց և այդպես էլ չկարողացավ հարմարվել կատալոնական թիմին:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 23 2 77
2 Ատլ. Մադրիդ 33 20 5 68
3 Ռեալ Մադրիդ 32 19 9 61
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին