ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Բարսան 19 մլն եվրո է առաջարկել Պալմեյրասին

5

Ինչպես հաղորդում է SPORT - ը, Բարսելոնան պաշտոնական առաջարկով դիմել է Պալմեյրասին, Գաբրիել Ժեզուսի դիմաց առաջարկելով 19 մլն եվրո:

Բարսելոնան լրջորեն հետաքրքրված է Պալմեյրասի 19 - ամյա հարձակվող Գաբրիել Ժեզուսի ծառայություններով, ում Բրազիլիայում շատերն անվանում են 2 - րդ Նեյմար: Կատալոնական ակումբը տաղանդավոր ֆուտբոլիստի դիմաց առաջարկում է 19 մլն եվրո և ևս 5 մլն եվրո` կախված նրա հետագա ելույթներից:

Ակումբի ֆուտբոլային տնօրեն Ռաուլ Սանլյեհին, ով ժամանակին հաջողությամբ բանակցել էր Սանտոսի և Նեյմարի գործակալների հետ, այս օրերին գտնվում է Բրազիլիայում և շատ հավանական է, որ հենց նա է բանակցություններում ներկայացնելու կատալոնացիներին:

Բարսելոնայի ու մի շարք առաջատար այլ ակումբների համար, համաձայն պայմանագրի, Ժեզուսի հրաժարագինը կազմում է 24 մլն եվրո (մնացած ակումբների համար ավելի բարձր է), ինչը հեշտացնում է բանակցությունները: Սակայն, բացի կապտանռնագույններից, եվրոպական այլ գրանդ ակումբներ նույնպես փորձում են ձեռք բերել Գաբրիելին:

Ինչպես Նեյմարի դեպքում էր, Ժեզուսի դեպքում նույնպես նրա տրանսֆերային իրավունքների միայն մի մասն է (30%) պատկանում ակումբին` Պալմեյրասին: 55% - ը պատկանում է ֆուտբոլիստի գործակալներին, իսկ մնացած 15% - ը` հենց ֆուտբոլիստին: Հարկ է նշել, որ հաջորդ տարի Ժեզուսի հրաժարագինը հասնելու է 40 մլն եվրոյի և հենց այդ պատճառով են եվրոպական գրանդ ակումբները շտապում այս հարցում:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին