Բարսելոնան պաշտոնապես հաստատեց, որ խզել է պայմանագիրը Մարտին Մոնտոյայի հետ: Ֆուտբոլիստի նոր ակումբը կլինի Վալենսիան:
2 կողմերի համաձայնությամբ Բարսելոնան և Մարտին Մոնտոյան խզել են պայմանագիրը: Սա նշանակում է, որ ֆուտբոլիստի տեղափոխությունից կատալոնական ակումբը ոչ մի գումար չի ստանա: Պաշտպանը տեղափոխվում է Վալենսիա:
Բարսելոնան իր պաշտոնական հայտարարության մեջ հաջողություն է մաղթել Մարտին Մոնտոյային նոր ակումբում: Կատալոնական թիմի կազմում պաշտպանն անցկացրել է 66 հանդիպում: