Բարսելոնայի պատվիրակությունն արդեն գտնվում է Դուբլինում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այսօր երեկոյան Բարսելոնան իր առաջին հանդիպումն է անցկացնելու այս մինչմրցաշրջանային հատվածում: Մրցակիցը լինելու է շոտլանդական Սելթիկը: Այդ նպատակով թիմն ավարտել է ուսումնամարզական հավաքը Սեյնտ Ջորջ Պարկում ու մեկնել Դուբլին:
Հիշեցնենք, որ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:00 - ին: Հանդիպումը կայանալու է Դուբլինի Ավիվա մարզադաշտում՝ Միջազգային չեմպիոնների գավաթ մրցաշարի շրջանակներում: