Հերթական անակնկալ լուրը ցնցեց տրանսֆերային շուկան: Բարսելոնան ձեռք է բերել Անդրե Գոմեշին, այս մասին հաղորդում է Mundo Deportivo - ն:
Հայտնի է Բարսելոնայի 4 - րդ նորեկի անունը: Վալենսիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականի 22 - ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Անդրե Գոմեշը տեղափոխվում է կատալոնական ակումբ:
Պոգբայի տրանսֆերը ձախողելուց հետո Մադրիդի Ռեալը սևեռվել էր Գոմեշի վրա, ում Վալենսիան գնահատում էր 65 մլն եվրո: Սակայն Բարսելոնայի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը, ով լավ հարաբերությունների մեջ է վալենսիացի իր գործընկերոջ հետ, կարողացել է "փախցնել" պորտուգալացուն մադրիդցիների ձեռքից 50 մլն եվրոյով:
Աղբյուրի հավաստմամբ, որոշիչ դեր է խաղացել այն, որ Բարսելոնան Գոմեշի երազանքի թիմն է: Նա մերժել է Մադրիդի Ռեալի, Մանչեսթեր Յունայթեդի և Յուվենտուսի առաջարկները, որպեսզի հասնի իր երազանքին: