Ինչպես հաղորդում է Sport - ը, որպես աղբյուր նշելով բրիտանական The Sun - ը, Արսենալը պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել Բարսային:
Լոնդոնյան ակումբը մտադիր է 24 մլն եվրո առաջարկել Բարսելոնային Արդա Թուրանի տրանսֆերի դիմաց: Թուրք ֆուտբոլիստը վերջին ժամանակներս սկսել է լրջորեն մտածել կատալոնական ակումբը լքելու մասին:
Դենիս Սուարեզի վերադարձից և Սերխի Սամպերի առաջին թիմ փոխադրվելուց հետո Արդա Թուրանի խաղալու հնարավորություններն ավելի են նվազել: Պետք է հիշել նաև վնասվածքից դեռ լիովին չապաքինված Ռաֆինյայի ու ունիվերսալ Ռոբերտոյի մասին: Եվ այս բոլորն առայժմ միայն պահեստային խաղացողներ են:
Այդ պատճառով, հաշվի առնելով նաև Թուրանի ոչ համոզիչ խաղը Բարսայում ու Եվրո 2016 - ում, և՛ ակումբը, և՛ խաղացողը չեն բացառում հնարավոր տրանսֆերը: Թուրք կիսապաշտպանի ծառայություններով է հետաքրքրված նաև Լոնդոնի Չելսին: