Barca.am-ն իր «Օրվա լուսանկարը» շարքում հոկտեմբերի 23-ին իր ընթերցողներին է ներկայացնում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Սլավիայի» հետ խաղում մրցաշարի ռեկորդներ սահմանած արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի լուսանկարը:
Մեսսին «Սլավիայի» հետ խաղի արդեն երրորդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և աննախադեպ ռեկորդ սահմանեց Չեմպիոնների լիգայի պատմության մեջ:
Արգենտինացի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 15 մրցաշրջաններում անընդմեջ: Նման ցուցանիշ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ հաջողվել է գրանցել միայն Մեսիին:
Մեսին կրկնել է նաև «Ռեալի» նախկին հարձակվողներ Ռաուլի և Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդները՝ Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ դառնալով 33 տարբեր թիմերի դեմ խաղերում: