ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Վալվերդե. Եկել ենք Պրահա միայն հաղթելու համար

5

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Սլավիայի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ «Սլավիան» չի պաշտպանվելու և փորձելու է գրոհել:

«Մենք խաղալու ենք շատ ամուր թիմի հետ: «Սլավիայի» ֆուտբոլիստները շատ արագ են գործում և կարողանում են արդյունավետ գրոհներ իրականացնել:

«Ինտերի» հետ խաղում մենք տեսանք, որ «Սլավիան» բազմաթիվ հնարավորություններ ուներ գոլեր խփելու համար: Ի վերջո, «Սլավիան» մեծ խնդիրներ ստեղծեց «Ինտերի» համար: 

Այս հանդիպումը շատ կարևոր է «Բարսելոնայի» համար: Մենք եկել ենք Պրահա միայն հաղթանակի հետևից: Եթե ցանկանում ենք դուրս գալ փլեյ-օֆֆ, ապա պետք է 3 միավոր վաստակենք այս խաղում:

«Բարսելոնան» լավ մարզավիճակում է գտնվում: Լա Լիգայում այժմ մենք առաջատար ենք, ինչը հոգեբանորեն շատ մեծ վստահություն է հաղորդում թիմին»,- հայտարարել է Վալվերդեն:

Հիշեցնենք, որ «Սլավիա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 19
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 17
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին