Ալեն Հալիլովիչը, ով ավարտված մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց Խիխոնի Սպորտինգում, տեղափոխվում է Համբուրգ:
Ինչպես տեղեկացնում է Sport - ը, որպես աղբյուր հղում անելով կատալոնական Esport 3 հեռուստաընկերությանը, Հալիլովիչը մերժել է Վալենսիայի առաջարկը, որպեսզի տեղափոխվի Համբուրգ, որն ավելի բարձր աշխատավարձ է առաջարկել նրան:
Գերմանական ակումբը 5 մլն եվրո կվճարի Բարսելոնային և ֆուտբոլիստի հետ կկնքի 4 - ամյա պայմանագիր: 1 տարի անց, համաձայն պայմանագրի, Բարսան կարող է ցանկության դեպքում վերադարձնել խորվաթ կիսապաշտպանին 10 մլն եվրոյի դիմաց, իսկ 2 տարի անց՝ 12,5 մլն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ Ալեն Հալիլովիչն այսօր թույլտվություն էր ստացել Բարսելոնայի մարզչական շտաբից և չէր ներկայացել Սյուտատ Էսպորտիվա մարզաբազա բուժզննում անցնելու համար: Ինչպես երևում է, պատճառը եղել է այս տրանսֆերը: