Լա Լիգայի չեմպիոնության հարցը կարող է վճռվել այսօր: Բարսելոնան 8 միավորի առավելությամբ է մոտենում Ատլետիկոյի դեմ խաղին և այդ առավելությունը պահպանելու, առավելևս՝ այն մեծացնելու դեպքում, Վալվերդեի սաներն առաջնության ավարտից 7 տուր առաջ գործնականում կնվաճեն չեմպիոնությունը: Հակառակ դեպքում Սիմեոնեի թիմը կարող է մրցաշրջանի վերջում մեծ խնդիրներ պատճառել կապտանռնագույններին:
Մարզադաշտ՝ Կամպ Նոու
Մրցավար՝ Խեսուս Խիլ Մանսանո
Բարսելոնայի մեկնարկային կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Պիկե, Լանգլե, Ռոբերտո; Բուսկետս, Արթուր, Ռակիտիչ; Կոուտինյո, Սուարեզ և Մեսսի
Ատլետիկո Մադրիդի մեկնարկային կազմը՝ Օբլակ; Լուիս, Գոդին, Խիմենես, Արիաս; Ռոդրի, Փարթի, Կոկե, Սաուլ; Գրիզման և Կոստա
Նշենք, որ հանդիպումը ցուցադրվելու է Kentron TV - ի ուղիղ եթերում: Այն կարող եք նաև դիտել՝ սեղմելով այստեղ և ընտրելով հղումներից որևէ մեկը: