Բարսելոնան մրցաշրջանի շատ կարևոր և դժվարին 1 շաբաթն ավարտեց փայլուն արդյունքով՝ հաղթելով բոլոր 3 խաղերում: Վալվերդեի թիմն այժմ Կոպա Դել Ռեյի եզրափակչում է և Լա Լիգայի չեմպիոնության գլխավոր հավակնորդը: Բացի այդ, թիմը դեռ խաղում է Չեմպիոնների լիգայում: Եվ ահա Լիոնի հետ պատասխան հանդիպումից առաջ ու 2 անընդմեջ Էլ Կլասիկոներից հետո կատալոնական թիմը մի փոքր շունչ քաշելու հնարավորությունի ունի, քանզի սեփական հարկի տակ մրցակիցը համեստ Ռայո Վալեկանոն է, որին, սակայն, թերագնահատել չի կարելի:
Մարզադաշտ՝ Կամպ Նոու
Մրցավար՝ Մարիո Մելերո
Բարսելոնայի մեկնարկային կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Ումտիտի, Պիկե, Սեմեդո; Բուսկետս, Վիդալ, Արթուր; Կոուտինյո, Սուարեզ և Մեսսի
Ռայո Վալեկանոյի մեկնարկային կազմը՝ Դիմիտրևսկի; Մորենո, Վելասկես, Ամատ, Գալվես, Ադվինկուլա; Իմբուլա, Կոմեսանյա, Բեբե, Ալվարո; Դե Տոմաս
Նշենք, որ հանդիպումը ցուցադրվելու է Kentron TV - ի ուղիղ եթերում: Այն կարող եք նաև դիտել՝ սեղմելով այստեղ և ընտրելով հղումներից որևէ մեկը: