Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, 9 խաղացողներ այսօր բուժզննում են անցել մինչմրցաշրջանային հատվածն սկսելու համար:
Մասիպը, Ադրիանոն, Մաթյոն, Վիդալը, Սամպերը, Ռոբերտոն, Դենիս Սուարեզը, Մունիրն ու Լուիս Սուարեզն այսօր Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում բուժզննում են անցել մինչմրցաշրջանային հատվածն սկսելու համար:
Հալիլովիչն ակումբի թույլտվությամբ բացակայել է այսօր: Իսկ մյուս խաղացողները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, թիմին միանալու են ավելի ուշ: Վերոնշյալ խաղացողները վաղվանից սկսելու են մարզումները: Լուիս Էնրիկեն նախատեսում է ամեն օր 2 մարզում անցկացնել: