ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Sport. Բարսան բանակցում է Տոտենհեմի հետ Մալկոմի տրանսֆերի շուրջ

5

Մալկոմն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ կհեռանա Բարսայից, հաղորդում է կատալոնական Sport - ը:

Դեռ նախորդ ամռանը Վալվերդեն հայտարարեց, որ Մալկոմի տրանսֆերն ակումբի ղեկավարության, այլ ոչ թե իր ցանկությունն է: Հետագան միայն հաստատեց դա: Էռնեստոն շատ քիչ խաղաժամանակ տրամադրեց ֆուտբոլիստին՝ ընդամենը 10 խաղ: Եվ այդ խաղերում բրազիլիացին չտպավորեց:

Արդյունքում, ինչպես իր twitter - յան էջում գրել է լրագրող Ժերարդ Ռոմերոն, Վալվերդեն խոսել է Մալկոմի հետ և հայտնել, որ մրցաշրջանի 2 - րդ հատվածում նա էլ ավելի քիչ խաղաժամանակ է ստանալու, ուստի ավելի ճիշտ կլինի նոր ակումբ փնտրել: Եվ այդ նոր ակումբն ամենայն հավանականությամբ կլինի Տոտենհեմը:

Լոնդոնյան ակումբի հարձակման առաջատար Հարի Քեյնը վնասվածք է ստացել և բացակայելու է 4 - 6 շաբաթ, ինչի պատճառով Պոչետինոն փոխարինող է փնտրում անգլիացի գոլահարին: Sport - ի տեղեկություններով, Տոտենհեմի ընտրությունը կանգ է առել Մալկոմի վրա և ակումբներն արդեն բանակցում են:

Նույն աղբյուրի հաղորդմամբ, սպասվում է ոչ թե ամբողջական տրանսֆերի գնում այս ձմռանը, այլ ֆուտբոլիստի վարձակալում՝ առաջիկա ամռանն արդեն ամբողջական տրանսֆերը գնելու պարտավորությամբ: Տոտենհեմն առայժմ համաձայն չէ հենց այդ վերջին ձևակերպման հետ: Լոնդոնցիները ցանկանում են ունենալ տրանսֆերը գնելու հնարավորություն, այլ ոչ թե պարտավորություն:

Նշենք նաև, որ Մալկոմի ծառայություններով հետաքրքրված են Չինաստանում: Մասնավորապես, Գուանչժոու Էվերգրանդը 50 մլն եվրո է առաջարկել ֆուտբոլիստի դիմաց: Սակայն բրազիլիացին կարծես թե չի ցանկանում լքել Եվրոպան: Սպասենք հետագա զարգացումներին:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 23 2 77
2 Ատլ. Մադրիդ 33 20 5 68
3 Ռեալ Մադրիդ 32 19 9 61
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին