ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մեսսին ու Սուարեզը հավակնում են Եվրոպայի լավագույնի կոչմանը

5

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo - ն, ՈՒԵՖԱ - ն հրապարակել է այն 10 խաղացողների անունները, ովքեր հավակնում են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Օգոստոսի 25 - ին՝ Մոնտե Կառլոյում կայանալիք Չեմպիոնների լիգայի վիճակահանության ժամանակ, հայտնի կդառնա ՈՒԵՖԱ - ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը: Այս պահին հայտնի են հավակնորդները:

Հատկանշական է, որ հավակնորդների ցանկում չեն Ինիեստան և Նեյմարը: Ամենաշատ ներկայացուցիչներն ունի Մադրիդի Ռեալը (4), Բարսելոնան և Բավարիան ունեն 2 - ական ներկայացուցիչ, իսկ Ատլետիկո Մադրիդն ու Յուվենտուսը՝ 1 - ական:

ՈՒԵՖԱ - ի մեջ մտնող ֆեդերացիաներից յուրաքանչյուրից մեկ լրագրող ներկայացրել է իր 5 - յակը: Առաջին տեղում գտնվողին տրվել է 5 միավոր, 2 - րդում գտնվողին՝ 4, և այդպես շարունակ: Այդպես կազմվել է 10 հոգանոց հավակնորդների ցուցակը:

ՈՒԵՖԱ - ի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներն են Քրիստիանո Ռոնալդոն, Գարեթ Բեյլը, Տոնի Կրոսը, Կլեբեր Պեպեն (Ռեալ Մադրիդ), Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեզը (Բարսելոնա), Մանուել Նոյերը, Թոմաս Մյուլլերը (Բավարիա), Անտուան Գրիզմանը (Ատլետիկո Մադրիդ) և Ջանլուիջի Բուֆոնը (Յուվենտուս):

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին