Էռնեստո Վալվերդեն հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր վաղը կմեկնեն Վալենսիա՝ մասնակցելու Լևանտեի հետ գավաթային հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, Էռնեստո Վալվերդեն հանգիստ է տվել 5 առանցքային խաղացողների՝ Ժերարդ Պիկեին, Ժորդի Ալբային, Իվան Ռակիտիչին, Լուիս Սուարեզին և Լիոնել Մեսսիին:
Վնասվածքների պատճառով հայտավորված չեն Սամուել Ումտիտին, Թոմաս Վերմալենը, Սերխի Սամպերն ու Ռաֆինյան: Բացի այդ, Վալվերդեն չի հայտավորել Մունիրին, ում պայմանագիրն ավարտվում է առաջիկա ամռանը: Նա հավանաբար կհեռանա թիմից մոտ օրերս:
Բարսելոնա Բ - ից հայտացուցակում տեղ են գտել Միրանդան, Պուչը, Չումին և Վագեն:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Միրանդա, Վագե, Չումի, Լանգլե, Մուրիլյո, Սեմեդո և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Պուչ, Դ, Սուարեզ, Ալենյա, Վիդալ, Արթուր և Կոուտինյո
Հարձակվողներ՝ Մալկոմ և Դեմբելե