Ինչպես արդեն հաղորդել էինք, Թուլուզի երիտասարադ կենտրոնական պաշտպան Ժան - Կլեր Տոդիբոն կհամալրի Բարսելոնայի կազմը առաջիկա ամռանը:
Բարսելոնան պաշտոնապես հաստատել է, որ Ժան - Կլեր Տոդիբոն ամռանը կհամալրի Բարսելոնայի կազմը՝ ազատ գործակալի կարգավիճակով միանալով թիմին: Նրա պայմանագիրը Թուլուզի հետ ավարտվում է սույն թվականի հունիսի 30 - ին, հետևաբար հուլիսի 1 - ից Տոդիբոն կարող է նոր ակումբ տեղափոխվել:
Տոդիբոն 19 տարեկան է և Թուլուզի առաջին թիմում է հանդես գալիս 2018 թվականից: Նա հասցրել է հանդես գալ Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում և համարվում է ամենահեռանկարային պաշտպաններից մեկը ֆրանսիական ֆուտբոլում: Նրա ծառայություններով հետաքրքրված էին նաև Մանչեսթեր Սիթին ու Յուվենտուսը: