ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Բարսան այսօր կարող է հայտարարել Տոդիբոյի տրանսֆերի մասին

5

Այսօր կարող է պաշտոնապես հայտարարվել ֆրանսիական Թուլուզի պաշտպան Ժան - Կլեր Տոդիբոյի՝ Բարսելոնա տեղափոխության մասին:

Ինչպես հաղորդում է կատալոնական Sport - ը, Բարսելոնան հույս ունի համաձայնության գալ Թուլուզի հետ, չնայած, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ամռանը:

Բանն այն է, որ Տոդիբոն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ, ինչպես նաև մերժել է Մանչեսթեր Սիթիի ու Յուվենտուսի առաջարկները: Դա հանգեցրել է բավական լարված հարաբերությունների խաղացողի և Թուլուզի ղեկավարության միջև:

Բարսելոնայում պատրաստ են որոշակի գումար վճարել Տոդիբոյի տրանսֆերի դիմաց, որպեսզի թուլացնեն լարվածությունը, որի հետևանքով ֆուտբոլիստը կարող է մրցաշրջանի մնացած հատվածում մնալ առանց խաղային պրակտիկայի:

Ամեն դեպքում, կատալոնական ակումբը նախատեսում է տեղափոխությունն իրականացնել ամռանը, և եթե նույնիսկ գնի Տոդիբոյի տրանսֆերը ձմռանը, ապա նրան վարձավճարով կտրամադրի Լա Լիգայում հանդես եկող ակումբներից որևէ մեկին կամ հենց նույն Թուլուզին:

Նշենք, որ Տոդիբոյի տրանսֆերն անձամբ Բարսելոնայի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի նախաձեռնությունն է: Նա 19 տարեկան է, խաղում է պաշտապության կենտրոնում և առաջին թիմում հանդես է գալիս 2018 թվականից:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 23 2 77
2 Ատլ. Մադրիդ 33 20 5 68
3 Ռեալ Մադրիդ 32 19 9 61
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին