Կոպա Դել Ռեյի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Բարսելոնան առանց մի շարք առաջատար խաղացողների առանց դժվարության հաղթեց համեստ Կուլտուրալ Լեոնեսային և դուրս եկավ հաջորդ փուլ:
Մարզադաշտ՝ Կամպ Նոու
Մրցավար՝ Ալբերտո Ունդիանո Մալենկո
Բարսելոնայի կազմը՝ Սիլեսեն; Միրանդա, Վերմալեն, Չումի, Սեմեդո (Լանգլե, 62'); Օ. Բուսկետս (Պուչ, 55'), Ռակիտիչ (Ս. Բուսկետս, 46'), Ալենյա; Դ. Սուարեզ, Էլ - Հադադի և Մալկոմ
Կուլտուրալ Լեոնեսայի կազմը՝ Պալատսի; Ալբիսուա, Վիկտոր (Էսկալանտե, 77'), Երայ, Դոմինգես; Վիլյարիգ, Սենյե (Մարտինես, 79'), Ռոմերո, Օրտիս; Ուգո և Ադրիան (Էնեկո, 60')
Գոլերը՝
1 - 0 Էլ - Հադադի (18'), փոխանցումը՝ Ռակիտիչ
2 - 0 Դ. Սուարեզ (26'), փոխանցումը՝ Ռակիտիչ
3 - 0 Մալկոմ (43'), փոխանցումը՝ Ռակիտիչ
3 - 1 Սենյե (54')
4 - 1 Դ. Սուարեզ (70'), փոխանցումը՝ Պուչ
Զգուշացումներ՝
Բարսելոնա՝ Միրանդա (36')