Ինչպես հաղորդում է Mundo Deportivo - ն, Բարսելոնայի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը երեկ մեկնել է Բրազիլիա:
Ռոբերտ Ֆերնանդեսը գտնվում է Բրազիլիայում, որտեղ արդեն հասցրել է հետևել Լուկաս Լիմայի և Գաբիգոլի՝ Գաբրիել Բարբոսայի խաղին Սանտոսի կազմում: Վերջինիս տրանսֆերի նկատմամբ Բարսելոնան ունի առաջնահերթ գնման իրավունք, որը ձեռք է բերել Նեյմարի գործարքը կնքելիս: Ինչ վերաբերում է Լիմային, 26 - ամյա այդ կիսապաշտպանը, ով Նեյմարի ընկերն է, շատ է դուր գալիս կատալոնական ակումբի տեխնիկական անձնակազմին:
Ֆերնանդեսի Բրազիլիայում գտնվելու 3 - րդ և, թերևս, գլխավոր նպատակը Գաբրիել Ժեզուսն է: Պալմեյրասը հանդիպելու է Պորտո Ալեգրեի Ինտերին և Ռոբերտը մտադիր է այդ խաղն էլ դիտել մարզադաշտից: Խնդիրն այն է, որ Բարսելոնան մտադիր է գնել Ժեզուսի տրանսֆերը, բայց 1 - 2 տարի նրան վարձավճարով տրամադրել այլ եվրոպական ակումբների, որպեսզի 19 - ամյա խաղացողը կարողանա հարմարվել կատալոնական թիմին:
Մի շարք գրանդ ակումբներ, ինչպիսիք են Մադրիդի Ռեալը կամ Բավարիան, պատրաստ են Գաբրիել Ժեզուսին հենց գալիք մրցաշրջանից ընդգրկել իրենց թիմերում, ինչը շատ է բարդացնում Բարսելոնայի գործը: Հենց այդ պատճառով Պալմեյրասի 19 - ամյա հարձակվողն այս պահին ավելի շատ մոտ է Մադրիդի Ռեալը տեղափոխությանը, քան Բարսայի հետ պայմանագիր կնքելուն: