Կոպա Դել Ռեյի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Բարսելոնան կհյուրընկալի Կուլտուրալ Լեոնեսային, որին դրսում հաղթել էր նվազագույն հաշվով:
Էռնեստո Վալվերդեն, օգտվելով առիթից, հանգիստ է տվել առաջին թիմի մի շարք խաղացողների, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Հայտացուցակում չեն Ժերարդ Պիկեն, Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսն ու Լիոնել Մեսսին:
Բացի այդ, շարունակում են վնասվածքների պատճառով բացակայել Սամուել Ումտիտին, Սերխի Ռոբերտոն, Սերխի Սամպերը, Արթուր Մելոն, Ռաֆինյան և Լուիս Սուարեզը: Յասպեր Սիլեսենն ու Թոմաս Վերմալենը ստացել են բժիշկների՝ խաղալու թույլտվությունը:
Հայտացուցակ՝ Սիլիեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Միրանդա, Վերմալեն, Լանգլե, Չումի և Սեմեդո
Կիսապաշտպաններ՝ Օ. Բուսկետս, Պուչ, Գիլյեմ, Դ. Սուարեզ, Վիդալ, Ալենյա, Ռակիտիչ և Կոուտինյո
Հարձակվողներ՝ Կոլյադո, Մունիր, Մալկոմ և Դեմբելե