ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ումտիտի. Բարսայում խաղալը երազանքի իրականացում է

5

Երեկ Բարսելոնան ներկայացնում էր Լուկա Դինին, իսկ արդեն այսօր հերթը մեկ այլ ֆրանսիացունն էր՝ Ումտիտիինը:

"Շատ գոհ եմ և շատ հուզված, որ այստեղ եմ: Ես իրականացրեցի իմ երազանքը", - խոստովանել է Սամուելը և շարունակել. "Շնորհակալ եմ Լիոնի ղեկավարությանն այն բանի համար, որ թույլ տվեցին առանց բարդությունների տեղափոխվել այստեղ.... Հույս ունեմ, որ շատ արագ կհարմարվեմ թիմին ու ակումբին և կկարողանամ ապացուցել, որ արժանի եմ կազմելու այս ընտանիքի մի մասը":

"Շատ հուզվեցի, նույնիսկ արցունքի կաթիլներ գնացին, երբ հաստատվեց իմ տեղափոխությունը Բարսա: Սա երազանքի իրականացում է, մանկուց երազել եմ այս մասին", - Ումտիտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo - ն:

"Ինձ միշտ դուր է եկել Բարսայի խաղաոճը: Մանուկ հասակից թիմի շատ խաղերի եմ հետևել: Ես գիտեի բոլոր խաղացողներին և ինձ շատ էր դուր գալիս նրանց խաղը: Այս ակումբի մասին գրեթե ամեն ինչ գիտեմ, չնայած, որ երբեք այստեղ չեմ եղել", - նշել է ֆրանսիացին:

Սամը հաստատել է, որ Բարսա տեղափոխվելուց առաջ խոսել է Աբիդալի հետ. "Ես խոսել եմ Աբիդալի հետ, նա ինձ միայն լավն ասաց ակումբի մասին, խոսեց այստեղի մթնոլորտի և արժեքների մասին, կարծում եմ, որ դրանք ինձ համապատասխանում են: Այս թիմը հիասքանչ ֆուտբոլ է ցուցադրում: Աբիդալն ինձ ասաց, որ սա լրիվ այլ աշխարհ է, որ ես դա կզգամ, հենց որ ոտք դնեմ այս ակումբ":

Ինձ վերաբերում է մարզական շարժառիթներին, Ումտիտին ասել է. "Ես սովոր եմ խաղալ ամեն խաղում, բայց ինձ հարկավոր էր ավելի մեծ մրցակցություն, ցանկանում էի խաղալ լավագույնների հետ: Ես գիտեմ, որ եկել եմ մեծագույն ակումբ, բայց իմ նպատակն է պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար: Գիտեմ նաև, որ ինձ հետ նույն դիրքում կան շատ լավ խաղացողներ, որոնցից սովորելով կարող եմ առաջադիմել ու հաջողություններ գրանցել: Շատ մեծ նպատակներ ունեմ: Ես չեմ թաքցնում՝ շատ ամբիցիոզ եմ և ցանկանում եմ միշտ խաղալ": "Ես մրցաշրջանի սկզբում իմ առջև նպատակ եմ դնում, իսկ վերջում տեսնում եմ, թե արդյոք հասել եմ այդ նպատակին: Ինձ ճանաչող մարդիկ դա կհաստատեն: Սկզբում պետք է աշխատել, մնացածը կլինի ընթացքում", - ավելացրել է Բարսայի նորեկը:

Սամուելը խոսել է Լուիս Էնրիկեի հետ, սակայն չի բացահայտել խոսակցության բովանդակությունը. "Նա շատ գոհ էր իմ տրանսֆերից, բայց այն, ինչ խոսել ենք, մնում է մեր մեջ":

Ումտիտին համեմատականներ է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի և Բարսելոնայի միջև. "Ֆրանսիայի հավաքականում ես մեկնարկային կազմում չէի, բայց հետո վաստակեցի այդ տեղն իմ աշխատանքի շնորհիվ: Նույնն էլ այստեղ է՝ պետք է աշխատեմ, որպեսզի օգնեմ թիմին: Ես այստեղ եմ, որպեսզի իմ ողջ ջանքերը ներդնեմ":

Ինչ վերաբերում է իր խաղաոճին, ֆրանսիացին ասել է. "Ես սիրում եմ պաշտպանությունից դուրս գալ փոխանցումներով, սիրում եմ պայքարի մեջ մտնել հարձակվողների հետ": Նա իր կարիերայի ընթացքում առայժմ միայն 1 անգամ է հեռացվել խաղադաշտից, ինչի առթիվ ասել է. "Ես միշտ փորձում եմ մաքուր խաղալ, նույնիսկ այն ժամանակ, երբ փորձում եմ վերադարձնել գնդակը: Ամեն խաղում դա իմ նպատակն է, միշտ փորձում եմ խաղալ կանոնների սահմաններում": Սամը հաստատել է իր եղբոր խոսքերը. "Պիկեն, Ռամոսն ու Տիագո Սիլվան լավագույներն են: Նրանք բացառիկ կայունություն են դրսևորում, շատ կայացած են, նրանք ինձ համար օրինակ են ծառայում":

"Ինձ համար շատ առանձնահատուկ պահ կլինի, երբ առաջին անգամ խաղադաշտ դուրս գամ Մեսսիի, Նեյմարի, Սուարեզի, Ինիեստայի հետ, որոնց միայն հեռուստացույցով եմ տեսել: Ցանկանում եմ ծանոթանալ նրանց հետ, մարզվել և խաղալ", - ընդգծել է Ումտիտին:

Նա խոսել է իր համարի մասին. "Ես որևէ նախընտրելի համար չունեմ, արձակուրդի ընթացքում կորոշեմ, թե որ համարով եմ հանդես գալու":

"Չնայած, որ ինձ համար սա ուրախ օր է, ես ինձ տխուր եմ զգում Նիսում տեղի ունեցածի, զոհերի և տուժածների համար: Երբ իմացա այդ մասին, շատ ազդվեցի, ես այնտեղ շատ ընկերներ ունեմ: Իմ մտքերը նրանց հետ են", - եզրափակել է Սամուել Ումտիտին:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 23 2 77
2 Ատլ. Մադրիդ 33 20 5 68
3 Ռեալ Մադրիդ 32 19 9 61
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին