Բարսելոնան և Դորտմունդի Բորուսիան համաձայնության են եկել Պակո Ալկասերի տրանսֆերային իրավունքների վարձակալության շուրջ:
Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, Բորուսիան Ալկասերին մեկ տարով վարձակալելու համար Բարսելոնային կվճարի 2 մլն եվրո, ինչպես նաև կվճարի խաղացողի աշխատավարձը:
Եթե դորտմունդյան ակուբը ցանկանա, մրցաշրջանի վերջում կկարողանա գնել Պակոյի տրանսֆերը 23 մլն եվրոյի դիմաց, որին հետագայում կարող են ավելանալ ևս 5 մլն եվրո բոնուսների տեսքով: Դրանից հետո Բարսան կպահպանի Ալկասերին գնելու առաջնային իրավունք ու նրա տրանսֆերի հետագա վաճառքից կստանա 5% - ը: