Մեկ խաղակես Ալավեսի պաշտպանությունը բավականին ամուր տեսք ուներ, սակայն 2 - րդ կեսում կատալոնացիները մի փոքր արագություն հաղորդեցին իրենց գործողություններին ու մրցակիցն արդեն անզոր էր: Մեսսիի հերթական հանճարեղ տուգանայինը 6000 - րդ գոլն էր Բարսայի համար Լա Լիգայում, իսկ հաջորդ գնդակը հեղինակեց արդեն Կոուտինյոն: Վերջին վայրկյաններին էլ Լեոն դուբլ ձևակերպեց:
Մարզադաշտ՝ Կամպ Նոու
Մրցավար՝ Խոսե Սանչեզ Մարտինես
Բարսելոնայի կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Ումտիտի, Պիկե, Սեմեդո (Կոուտինյո, 46'); Բուսկետս (Վիդալ, 85'), Ռակիտիչ, Ռոբերտո, Դեմբելե (Արթուր, 77'); Մեսսի և Լ. Սուարեզ
Ալավեսի կազմը՝ Պաչեկո; Դուարտե, Լագուարդիա, Մարիպան, Մարտին; Վակասո, Գարսիա, Ջոնաթան (Բաստոն, 68'), Տորես (Մարին, 68'), Իբաի; Սոբրինո (Բուրգի, 71')
Գոլերը՝
1 - 0 Մեսսի (64')
2 - 0 Կոուտինյո (83'), փոխանցումը՝ Արթուր
3 - 0 Մեսսի (90 + 2'), փոխանցումը՝ Լ. Սուարեզ
Զգուշացումներ՝
Ալավես՝ Տորես (10') և Մարիպան (41')