Բարսելոնան և Սասուոլոն համաձայնեցրել են Մարլոն Սանտոսի տրանսֆերը, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Մարլոն Սանտոսը կարիերան կշարունակի Սասուոլոյում: Իտալական ակումբը Բարսելոնային է վճարել 6 մլն եվրո: Կատալոնական ակումբն ունի խաղացողին հետ գնելու առաջնային իրավունք:
Բացի այդ, Մարլոնի՝ այլ ակումբ տեղափոխվելու դեպքում, Բարսելոնան կստանա տրանսֆերից ստացված գումարի 50% - ը: Պայմանագրի այս կետը չեղյալ կհամարվի, հենց որ բրազիլիացի պաշտպանը հատի 50 խաղի սահմանագիծը Սասուոլոյի կազմում, փոխարենն այդ դեպքում կատալոնական ակումբը կստանա ևս 6 մլն եվրո: