Վաղը Բարսելոնան մեկնարկում է 2018/19 մրցաշրջանում: Կվճռվի Իսպանիայի սուպերգավաթի հաղթողի հարցը և Վալվերդեն որոշել է իր հետ Տանժեր տանել բոլոր խաղացողներին:
Ճիշտ է, վերջնական հայտացուցակը բաղկացած է լինելու 18 ֆուտբոլիստներից, սակայն առաջին թիմի 25 խաղացողներ մեկնելու են Տանժեր: Բացի այդ, նրանց են միանալու Ռիկի Պուչն ու Միրանդան Բարսելոնա Բ - ից:
Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ, մեկնողների թվում են վնասվածքներ ունեցող Կարլես Ալենյան ու Դենիս Սուարեզը, ովքեր չեն ստացել բժիշկների խաղալու թույլտվությունը, ինչպես նաև Սերժի Ռոբերտոն, ով որակազրկված է:
Այդպիսով, Տանժեր են մեկնում՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Միրանդա, Ալբա, Լանգլե, Մարլոն, Վերմալեն, Ումտիտի, Պիկե, Սեմեդո և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Սամպեր, Դ. Սուարեզ, Ալենյա, Պուչ, Ռաֆինյա, Ռակիտիչ, Վիդալ, Արթուր և Կոուտինյո
Հարձակվողներ՝ Ալկասեր, Մունիր, Մալկոմ, Դեմբելե, Լ. Սուարեզ և Մեսսի