ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Իսպանիայի սուպերգավաթի խաղերի օրերը հայտնի են

5

Իսպանիայի սուպերգավաթի հանդիպումները կայանալու են օգոստոսի 14 - ին և 17 - ին, հաղորդում է Mundo Deportivo - ն:

Չնայած սկզբում նախատեսվում էր Սուպերգավաթի խաղերն անցկացնել օգոստոսի 13 - ին և 16 - ին, Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) ընդառաջել է Սևիլյային ու հանդիպման օրեր է նշանակել օգոստոսի 14 - ը և 17 - ը:

Բանն այն է, որ Սևիլյան օգոստոսի 9 - ին Եվրոպայի սուպերգավաթի շրջանակներում մրցելու է Մադրիդի Ռեալի հետ և խնդրել է RFEF - ին լրացուցիչ օր տրամադրել Բարսելոնայի դեմ խաղին պատրաստվելու համար:

Օրերի փոփոխությունը դժգոհություն է առաջացրել Բարսելոնայի երկրպագուների շրջանում, քանի որ Կամպ Նոուում կայանալիք պատասխան հանդիպման մեկնարկը լինելու է տեղի ժամանակով 23:00 - ին (Երևանի ժամանակով 01:00 - ին), իսկ քաղաքի մետրոպոլիտենն աշխատում է մինչև կեսգիշեր:

Նման ուշ ժամի պատճառն այդ օրը կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներն են, որոնք ավարտվելու են տեղի ժամանակով 22:45 - ին: Իսկ ՈՒԵՖԱ - ի կանոնադրության համաձայն, այդ խաղերին զուգահեռ ՈՒԵՖԱ - ի անդամ երկրներում չեն կարող անցկացվել ֆուտբոլային հանդիպումներ:

Հիշեցնենք, որ հուլիսի 15 - ին որոշվելու է Լա Լիգայի 2016/17 մրցաշրջանի խաղացանկը: Արդեն հիմա հայտնի է, որ Բարսելոնան առաջին խաղն անցկացնելու է Կամպ Նոուում, քանի որ քաղաքի մյուս թիմը՝ Էսպանյոլը, խնդրել է առաջին խաղն անցկացնել դրսում:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 23 2 77
2 Ատլ. Մադրիդ 33 20 5 68
3 Ռեալ Մադրիդ 32 19 9 61
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին