Գույներ
Ակումբի առավել քան 100 տարվա պատմության ողջ ընթացքում թիմի հիմնական գույներն են եղել կապույտն ու կարմիրը, որոնց կատալոներեն անվանումներից էլ առաջացել է Blaugrana (կապտանռնագույն) արտահայտությունը, որով Բարսելոնան հայտնի է ողջ աշխարհին:
Իրականում սկզբում միայն թիմի վերնաշապիկներն են եղել կապտանռնագույն, իսկ շորտերը եղել են սպիտակ կամ սև: Միայն 1920 - ականներից սկսած շորտերը նույնպես դարձան կապտանռնագույն:
Մինչև այսօր էլ հայտնի չէ, թե ինչու են ընտրվել հենց այդ 2 գույները: Տարբերակները շատ են, սակայն ոչ մի տարբերակի համար ոչ ոք հիմնավոր ապացույց չի կարողացել բերել: Ամենատարածված և իրատեսական տարբերակն այն է, որ Ակումբի հիմնադիր Ժոան Գամպերն ընտրել է հենց կապույտն ու կարմիրն այն պատճառով, որ դրանք իր նախկին թիմի` Բազելի գույներն էին: